Հայաստանում ինտերնետ օգտագործողները պարբերաբար հայտնվում են համաշխարհային ցանցից կտրված: Այսօր` հուլիսի 27-ին ժամը 13-ին Հայաստանում հերթական անգամ ինտերնետից օգտվողները մնացին աշխարհից կտրվածի կարգավիճակում:
Այս ամիս արդեն 4-րդ անգամ է, որ Հայաստանում անհետանում է ինտերնետ կապը: Նախկինում նշվում էր, որ Վրաստանում շինարարական աշխատանքների ժամանակ վնասել են Հայաստան մտնող մալուխը, այս անգամ, սակայն որեւէ բացատրություն չի տրվել:




























