Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն»  խմբավորման առաջնորդներից մեկը, որը հայտնի է Աբու Մարիա անունով։ Այս մասին հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ ահաբեկիչը սպանվել է Թիքրիթ քաղաքից հյուսիս-արեւելք ընկած տարածքում ծայրահեղականներին չեզոքացնելու գործողության ընթացքում։ Ոչնչացվել է եւս մի քանի ահաբեկիչ։

Աբու Մարիան Սալահ ադ Դին նահանգի 2 շրջանում ԻՊ կողմից ինքնահռչակված նահանգապետ էր, գրում է ՏԱՍՍ-ը։

Մարտին Իրաքի բանակի զորամիավորումները սուննի եւ շիա աշխարհազորայինների հետ միասին վերահսկողություն են հաստատել Թիքրիթի վրա։