«Գահերի խաղ» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի համաշխարհային պրեմիերայից 24 ժամ առաջ առաջին սերիաները հայտնվել են համացանցում։ Ապրիլի 11-ին ցանցահենային կայքերում հայտնված կրկնօրինակները լրագրողներին գրախոսության համար ներկայացրած ցուցադրության ձայնագրությունն է, հայտնում է KPCC ռադիոկայանը։

Ամերիկյան HBO մալուխային հեռուստաընկերությունը ընդունել է 10 սերիաներից 4-ի արտահոսքի փաստը եւ հայտարարել է, որ կանի ամեն բան չարագործներին գտնելու համար։ Համացանցում գտնվելու առաջին 3 ժամերի ընթացքում դրանք ապօրինի բեռնվել են 100 հազար անգամ։ «Ապրիլի 12-ի երեկոյան՝ պաշտոնական ցուցադրության մեկնարկից առաջ, այդ թիվը արդեն մի քանի միլիոն էր»,- տեղեկացնում է ռադիոկայանը։