Մեծ Բրիտանիայի բնակիչները ընտանի կենդանիներին ավելի մտերիմ ազգական են համարում, քան իրենց ամուսինների ծնողներին։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Matalan-ի անցկացրած հարցումները։

Հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրել առավել մտերիմ ազգականներին։ Մեծամասնությունը (10-ից 6-ը) ընտրել է իր զուգընկերջը։ Նման արդյունքներ ունի  նաեւ քույր կամ եղբայր պատասխանը։ Ընտանի կենդանիները ստացել են ձայների 22 տոկոսոը այն դեպքում, երբ կնոջ կամ ամուսնու ծնողները տարբերակը հավաքել է ձայների 21 տոկոսը, գրում է Lenta-ն։

Փորձագետ Մարկ Էրլսի կարծիքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր կենդանիները ժամանակակից ընտանիքներում բարեկեցության խորհրդանիշ են համարվում եւ նույքան կարեւոր են, որքան ընտանիքն ու ընկերները։