Փարիզի դատարանը Nina Ricci նորաձեւության տան ժառանգորդուհի Առլետ Ռիչչիին մեկ տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել եւ խոշոր տուգանք սահմանել՝ նրան մեղավոր ճանաչելով հարկերի վճարումից խուսափելու եւ ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ:

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ռիչչին ավելի քան 22 մլն եվրո է թաքցրել Շվեյցարիայում HSBC բանկի հաշիվներում:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նա պետք է 1 մլն եվրոյի չափով տուգանք վճարի: Բացի այդ, կառգրավեն նորաձեւության տան հիմնադրի 73-ամյա դստերը պատկանող երկու անշարժ գույք՝ շուրջ 4 մլն եվրո արժողությամբ:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ստուգումներ է HSBC Holdings ֆինանսական խմբի գործունեությունը, որին կասկածում են հարկային օրենսդրությունը խախտելու մեջ: