Լեսթերշիր կոմսությունում բրիտանացին 250 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ Lamborghini Gallardo-ով բախվել է սյանը, բայց ամենեւին չի տխրել:

Ըստ Daily Mail-ի, ականատեսները պատմել են, որ վթարը տեղի է ունեցել արագությունը չափից շատ գերազանցելու արդյունքում: Մեքենան խիստ վնասվել է:

Gazeta-ի փոխանցմամբ, վթարից հետո վարորդը ծիծաղելով դուրս է եկել մեքենայից եւ սկսել պարծենալ, որ «վաղը նույն մեքենայից կգնի»: