Նավթի գները մոտ ապագայում մեկ բարելի դիմաց 100 դոլարի հասնելու շանսերը նվազագույն են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնտեսական հետազոտությունների եւ վիճակագրության բաժնի տնտեսագետ Քոլեման Նին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քիչ հավանական է, որ մենք տեսնենք նավթի գների արագ վերականգնում»,-ասել է նա:

«Նավթի գների կտրուկ աճ կարող է լինել միայն այն դեպքում, եթե անսպասելի սահմանափակումներ դրվեն նավթի արդյունահանման վրա»,-ասել է նա: