Թուրքիայի ազգային արժույթը այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պատմական մինիմում է արձանագրել՝ հասնելով 2,6737 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: Այս մասին են վկայում Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները:
Թուրքական լիրան թուլանում է երկրում քաղաքական անորոշության ֆոնին՝ կապված հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ ԱՄՆ դաշնային գրանցման ծառայության կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումների հետ: Թուրքական արժույթը տարվա սկզբից դոլարի նկատմամբ արժեզրկվել է 15 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























