ԱՄՆ Հյուսիսային Քարոլինա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է քոլեջում կրակ բացելու մեջ կասկածվողին, հաղորդում է WCNC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, Գոլդսբորո քաղաքում գտնվող ուսումնական հաստատությունում, որի հետեւանքով մահացել է մեկ մարդ:
Ենթադրյալ չարագործին հաջողվել է թաքնվել, թեեւ ոստիկանությունը շրջափակած է եղել տարածքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ հրաձգության հեղինակը մոտակա պատճենահանման սրահում աշխատող 20-ամյա Քենեթ Մորգան Սթենսիլն է:
Այսօր՝ ապրիլի 14-ի առավոտյան Սթենսիլին ձերբակալել են Ֆլորիդայի նահանգում: Երիտասարդն այդ պահին քնած է եղել Դեթյորթ Բիչի ծովափում:





























