Լոնդոնի Բուկինգեմյան պալատի  մոտ հսկողություն իրականացնող ժամապահը վայր է ընկել զբոսաշրջիկների աչքի առաջ։ Պահակության հերթափոխի ժամանակ նա սայթաքել է եւ վայր ընկել, գրում է The Telegraph-ը։ Ժամապահը հետո արագ ոտքի է կանգնել եւ տեսնելով մարդկանց հայացքները՝ շփոթվել ու կարմրել։

Միջադեպը նկարահանել է զբոսաշրջիկներից մեկը, որը ընտանիքի հետ Լոնդոն էր եկել հենց պահակության հերթափոխը նայելու համար, հայտնում է Gazeta-ն։

Երիտասարդ ժամապահի անունը չի հրապարակվում։ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել կատարվածը։

Նշենք, որ պահակության հերթափոխին հետեւում են հազարավոր զբոսաշրջիկներ։