Երեւանի Հանրապետության հրապարակում արդեն սկսվել են աշխարհահռչակ ռոք խմբի՝ System Of A Down-ի համերգի նախապատրաստական աշխատանքները:
Համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Wake Up The Souls համերգային շրջագայության շրջանակում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Համերգը Հանրապետության հրապարակում լինելու է livestream ռեժիմով. ամբողջ աշխարհը կարող է առցանց հետեւել համերգին։
Նշենք, որ համերգային շրջագայությունը սկսվել է ապրիլի 2-ին։


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























