ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ, ըստ նախնական որոշման, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները այցելելու են Հայաստան: Հոկտեմբերին տեղի է ունենալու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցելու է նաեւ Արման Գրիգորյանը: Վերջինս Կոնգրեսի անունից պահանջելու է Հայաստանը կրկին մտցնել մոնիտորինգի ռեժիմի տակ: «Քանի որ Շվեդիայում սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ են, հնարավո՞ր է, որ Հայաստանի հարցով համազեկուցողը կրկին փոխվի»՝ թերթի հարցին Գրիգորյանը պատասխանել է. «Այս, այդ ընտրությունենրի արդյունքից է կախված լինելու Գորան Լինդբլադի (ՀՀ հարցով նոր համազեկուցողի-խմբ.) ապագան՝ որպես համազեկուցող: Եթե նա չընտրվի, պարզ է, որ չի կարող ներկայացնել Շվեդիան՝ որպես պատգամավոր, հետեւաբար, նրան փոխարինող պիտի նշանակվի: Չնայած, իմ տեղեկություններով, Լինդբլադի չընտրվելու հավանականությունը շատ փոքր է , եւ նա կմնա Հայաստանի հարցով համազեկուցող»:
Պատմություն
Տեղադրություն



























