Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում ապրիլի 14-ին հավանություն է ստացել ԵՏՀ Խորհրդի որոշման նախագիծը, որով փոփոխություններ են կատարվում ԵՏՄ միասնական շուկայի գործունեությունն ապահովող ծառայությունների ոլորտում։ Փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ անդամակցելու կապակցությամբ։
Հայաստանի համար միասնական շուկայի ծառայությունների ցուցակը ներառում է ծառայությունների 43 ոլորտ, որոնցից 23-ում միասնական շուկայի ձեւավորման ծառայությունները իրականացվում են բոլոր անդամների համար
-20 սեկտոր ՀՀ, Բելառուսի եւ ՌԴ համար
Այս փոփոխությունների ընդունումը նպաստում է բնակչության համար մատուցվող ծառայությունների արժեքի հնարավոր կրճատմանը։ Միասնական շուկայի գործելու շրջանակներում ԵՏՄ անդամ երկրներում կստեղծվեն ծառայությունների ազատ տեղաշարժն ապահովող պայմաններ, որի արդյունքում ծառայության ոլորտի բիզնեսը կդիվերսիֆիկացվի, կստեղծվեն բիզնեսի նոր տեսակներ։





























