Այն լուրերը, որ «X գրուպը» ձեռք է բերել Լուսակերտի թռչնաֆաբրիկան, առայժմ չեն հաստատվում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր` հուլիսի 28-ին հայտարարեց, որ որեւէ տնտեսվարողից համակենտրոնացման մասին դիմում չեն ստացել։ Ըստ Շաբոյանի՝ եթե խոշոր տնտեսվարողները ձեռք են բերում այլ տնտեսվարող սուբյեկտի կամ տեղի է ունենում միավորում, ապա այն համարվում է համակենտրոնացում։ Դա նշանակում է, որ համակենտրոնացման մասնակիցները պետք է դիմեն հանձնաժողովին եւ ստանան թույլտվություն։ «Եթե գործարք տեղի է ունեցել, բայց չեն դիմել՝ այն չեղյալ կհայտարարվի»,- ասաց Շաբոյանը։

Իր հերթին՝ Երեւանի թռչնաֆաբրիկայի իրավաբան Խաչիկ Դանիելյանը հավաստիացրեց, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ձեռքբերման վերաբերյալ որեւէ իրավական գործընթաց չի սկսված, այլապես՝ «ինքը կիմանար»: Այն հարցին, թե ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը՝ Խ, Դանիելյանն ասաց, որ թռչնաֆաբրիկաները պետք է կրճատեն ձվի արտադրությունը։ Նրա տեղեկացմամբ՝ ԵԹՖ-ն արդեն 20 տոկոսով կրճատել է արտադրությունը, նույնն են անում նաեւ մյուս ընկերությունները։