ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից ցեղասպանություն բառն արտասանելը կանխելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե Օբաման եւ Էրդողանը միասին մզկիթի բացում են իրականացնելու:

Թուրքական Tarafsizbolge կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում կառուցվով Թուրք-ամերիկյան մշակույթային եւ քաղաքակրթությունների կենտրոն եւ տեղեկություններ ստացել կառուցման հետ կապված աշխատանքներից:

Չավուշօղլուն հայտարարել է, թե հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ իր գործընկերջն առաջարկել է միասին մզկիթի բացում իրականացնել, իսկ Օբաման էլ դրական պատասխան է տվել:

Չավուշօղլուն ԱՄՆ-ի մուսուլմաններին կոչ է արել մասնակցել թուրք-ամերիկյան ՀԿ-ների կողմից ապրիլի 24-ին Վաշինգտնում կազմակերպվող խաղաղության եւ համերաշխության երթին: