Global Witness միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է անցյալ տարվա ընթացքում բնապահպանների սպանության քանակով։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ 2014թ. ընթացքում բնապահպանների մահացության դեպքերը 20 տոկոսով ավելի շատ են եղել, քան մեկ տարի առաջ։
Կազմակերպությունը այս միտումը «անտեսանելի ճգնաժամ է» որակել եւ բերել 116 գրանցված մահվան դեպք, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կազմակերպությունը նշում է, որ որոշ երկրներում ակտիվիստների դեմ կիրառվում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքները։ Հատկապես հաճախ բնապահպաններին սպանում են Բրազիլիայում, Կոլումբիայում եւ Ֆիլիպիններում։





























