Հայաստանի գործող օրենսդրության պայմաններում անհասկանալի է, թե ինչպե՞ս է հնարավոր օգնել ֆորմալ առումով ապահով, սակայն իրականում ոչ ապահով երեխաներին։ Այս մասին ապրիլի 21-ին խորհրդարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմենի՝ կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը։ Խորհրդակցության կազմակերպիչն է եղել USAID-ը։
Սաֆարյանի խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ֆորմալ առումով համեմատաբար ապահովված են համարվում, ծնողներ ունեն, նրանց աղքատություն չի սպառնում։ Սակայն դա չի լուծում ծնողների հետ շփման եւ այլ սթրեսային իրավիճակներում այդ երեխաների խնդիրները։ «Մենք հնարավորություն ունենք օգնել նման երեխաներին, կան հատուկ մասնագետներ։ Սակայն երբ այցելում ես նման ընտանիք, դուռը ծեծում ես, նրանք չեն բացում։ Եվ այստեղ մենք ստիպված ենք հեռ դառնալ։ Իսկ երեխան չի ստանում անհրաժեշտ օգնությունը»,- հավելեց Սաֆարյանը։




























