Հայաստանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրում է իսպանական El Mundo պարբերականը՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի արած հայտարարությունը, որը միաձայն ընդունվել էր ապրիլի 21-ին։
Ապրիլի 24-ին Հայաստանը նշում է 1915-1916թթ. զանգվածային սպանությունների 100-ամյակը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը կմասնակցեն Երեւանում հիշատակի միջոցառումներին, գրում է թերթը։
Ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եվրախորհրդարանն ու Հռոմի Պապը օգտագործեցին այդ բառը, իսկ Գերմանիայի կառավարությունը այս շաբաթ հայտարարել էր, որ ցեղասպանության մասին բանաձեւ է ընունելու։




























