Բուլղարիայում հայտնի կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանը հարցազրույց է տվել բուլղարական «Offnews.bg»-ը։

Նա խոսել է Հայոց ցեղասպանության եւ ճանաչման մասին։ Հայերը երախտապարտ են Բուլղարիային, որն իր դռները բացեց եւ ապաստան տվեց Ցեղասպանությունից հրաշքով փրկված փախստականներին, իսկ բուլղար ժողովուրդը հայտնի է իր հյուրասիրությամբ, ասել է նա։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բուլղարական մտավորականության 100 ներկայացուցիչներին, որոնք ստորագրել են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը։

Հայկաշոտ, ինչի՞ մասին է երգվում հակական ամենատխուր երգերում։

Հայկական երգերում լացը կորսված Արարատ լեռան համար է՝ Հայաստանի խորհրդանիշի։ Այն որ միայն պարզապես Հայաստանի զինանշանի վրա է, այլեւ հազարամյակներով հայկական է եղել։ Այնտեղ Նոյն է իջել, ինչով հպարտանում են իմ բոլոր հայրենակիցները։ Բայց մյուս կողմից այդ երգերում չի երգում վրեժի կամ արյունոտ հաշվեհարդարի մասին։ Ցավն ահռելի է։ Բայց հրաշք եղավ։ Պատմաբանները գրում են, որ մեկ շաբաթ ղողանջում էր Երեւանի եկեղեցական զանգը, երբ պատմության ընթացքում առաջին անգամ հայկական զորքերը ջախջախեցին թուրքերին Սարդարապատում։

Այսինքն, հակամարտությունը կրոնական հո՞ղի վրա է։

Եթե մտածենք, որ Հայաստանը, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, մնացել էր իսլամի կոկորդում, ինչո՞վ կարող ենք բացատրել, որ մահմեդական շատ եկրներ անխոս ընդունում են հայերին եւ սիրում։ Ինչո՞ւ հնաավոր եղավ ոչնչացնել մեկուկես միլիոն մարդ։ Արդյոք վա՞խը չէր, որ ապրում են ուրիշի հողի վրա։ Որ մի օր կարող են ասել, թե այդ հողերը բուն հայկական են, եւ այդպիսին եղել են հազարամյակներով։ Հաստատապես չգիտեմ, բայց կարծում եմ, որ ինչ-որ պահի թուրքերը մտածեցին, թե հայերը բոլորից առավել կարող են վտանգավոր լինել իրենց համար՝ կայսրությունում բարձր պաշտոններ զբաղեցնելով։

Թուրքիայի կողմից այդ ողբերգության ճանաչումն առ այսօր ծանր հարց է մնում։ Պարադոքսալ չէ արդյոք, որ երկրների մի ամբողջ շարք չի ընդունել Ցեղասպանությունը, բայց ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ ընդունել են։ Նույնն էլ Բուլղարիայի դեպքում է, տեղական շատ միավորներ ընդունել են, իսկ պետական մակարդակով  ճանաչում դեռ չկա։

Այստեղ ուզում եմ հումորով ասել, որ հույս ունեմ, որ ոչ ոք ինձ չի բարկանա, բավական է ամերիկացիները ճանաչեն Ցեղասպանությունը, դրանից երկու ժամ անց այն կճանաչի նաեւ Բուլղարիայի խորհրդարանը: Ինձ համար դա ճշմարտություն է, որովհետեւ Բուլղարիան փոքր ու կախյալ երկիր է:

Ես գիտեմ Բուլղարիայում ստորագրահավաքի մասին, որի արդյունքն ինձ համար բավարար էր: Այստեղ էին բազմաթիվ գիտնականնենի, հայտնի հասարակական գործիչների ստորագրություններ: Ես հպարտ եմ այդ 100 ստորագրություններով, որովհետեւ դրանք պարզ ցույց են տալիս Բուլղարիայում հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը:

Ինչպես այդ հանձնագրին արձագանքեց «Շարժում հանուն ազատությունների եւ իրավունքների» կուսակցությունը:

Մենք այն ուղարկել ենք բոլոր խորհրդարանական ուժերին՝ բացի «Շարժում հանուն իրավունքների եւ ազատությունների» կուսակցությունից (հիմնադրել են էթնիկ թուրքերը-խմբ), դա անիմաստ կլիներ: Եթե այդ կուսակցությունը կողմ է իրավունքներին ու ազատություններին, եթե հայտարարում են, որ ընդունում են եվրոպական արժեքները, ապա պետք է ձեռքը դնել խղճին ու պահանջեր ճանաչել Ցեղասպանության փաստը: Թեկուզ նրա համար, որ ցույց տա, որ ժամանակակից թուրքերի հետ դա որեւէ առնչություն չունի:

Գնալով ավելի շատ թուրքեր են բաց արտահայտում իրենց ցավը հայերի նկատմամբ: Իսկ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը նույնիսկ դրա համար դատապարտվել է, ապա՝ արդարացվել: Թուրք մտավորականության շատ ներկայացուցիչներ ճանաչում են այդ փաստը եւ անգամ կոչ են անում դա անել պաշտոնական մակարդակով:

Իսկ եթե հանկարծ Անկարան ճանաչեր պատմական այդ փաստը եւ բաց ճակատով նայեր իր անցյալի՞ն:

Այդ դեպքում՝ Թուրքիան կդրսեւորի ոչ միայն պատմական, այլեւ եվրոպական արժանապատվություն: Նման դեպքերը շատ են, եւ էլ ավելի դրամատիկ: Օրինակ, ի՞նչ տեղի ունեցած Գերմանիայի ու գերմանացի ժողովրդի հետ: Տուժե՞ց այդ ժողովրդի արժանապատվությունը համաշխարհային հանրության աչքում՝ ճանաչելով ֆաշիզմի հանցագործությունները: Հակառակը, այդ երկիրը ներողություն խնդրեց ու խոնարհվեց զոհերի հիշատակի առջեւ: Դրա համար մենք այսօր խոսում ենք մեծ Գերմանիայի մասին: