Իսրայելը հավատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարպազը:

ԱՊԱ-ի փոխանցմամբ, դեսպանը հայտարարել է, որ Իսրայելի դիրքորոշումը անփոփոխ է մնում այդ հարցում:

«Մենք հավատում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-նշել է դիվանագետը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին նա արձագանքել է, որ Իսրայելն այդ իրադարձությունները գնահատում է  որպես ողբերգություն: