Ամերիկյան եկեղեցին, ի տարբերություն ամերիկյան կառավարության, կարող է հանգիստ արտասանել «ցեղասպանություն» բառը: Սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում ԱՄՆ կառավարությունը նույնպես կարող է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արտասանել այդ բառը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ամերիկայի ուղղափառ եկեղեցու կանցլեր, արքեպիսկոպոս Ջոն Ջիլիոնսը:
«Մեծ տարբերություն կա՝ ինչ կարող է ասել եկեղեցին, եւ ինչ կարող է ասել կառավարությունը: Բայց ես հույս ունեմ, որ երբեւէ ԱՄՆ կառավարությունը նույնպես կարող է ասել «ցեղասպանություն» բառը»,-ասել է նա:




























