Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթոի ողբերգությունը չկանխելու աշխարհի անկարողությունը մեկ շղթայի օղակներ են։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը լրագրողների հետ փակ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 22-ին։ «Նացիստները Հայոց ցեղասպանությունն օգտագործում էին որպես Հոլոքոսթի իրականացման թույլտվություն»,- Ռիվլինի խոսքերը մեջբերում է The Tower-ը։

Նա նաեւ հավանություն է տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը, թե «հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին։ «Ես կշնորհավորեմ Պապին այդ բառերի համար։ Դրանքկարեւոր են քրիստոնյաների, հրեաների եւ մահմեդականների՝ մարդկանց համար»։

Իսրայելի նախագահի հայտարարությունները, թեեւ հավասարազոր չեն ազգային ճանաչմանը կամ պետական քաղաքականությանը, արտացոլում են բազում իսրայելցիների տրամադրությունները։ Վաղ սիոնիստական աշխատանքներում Ցեղասպանության մասին մեկ հիշատակում չէ, որ կա, թե ինչ է սպառնում հրեաներին, եթե չլքեն Եվրոպան։

Ռիվլինը Ցեղասպանության ճանաչմանմոլի կողմնակից էր, շատերին զարմացրեց անցած դեկտեմբերին՝ հրաժարվելով ստորագրել ամենամյա ուղերձը որով կոչ էր արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը Այդուհանդերձ, մեկ ամիս անց ԱՄԿ-ում իր ելույթում նա բացիեբաց ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։