ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Սպիտակի ոլորանները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում եւ Լոռու մարզում տեղում է ձյուն, իսկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է, Արմավիրում՝ անձրեւ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





























