Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մանրամասներ է ներկայացրել` կապված իր հրաժարականի հետ:

«Ինձ խաբել է ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրոնդոնան, իսկ հավաքականի մենեջեր Բիլարդոն, ընդհանրապես, դավաճանել է ինձ: Երբ ես Հարավային Աֆրիկայում հանդիպեցի Գրոնդոնայի հետ, նա ինձ ասաց, որ գոհ է իմ աշխատանքից եւ ուզում է, որ ես մնամ: Բայց հետո Արգենտինայում, երբ մենք նորից հանդիպեցին նա հայտարարեց, որ իմ շտաբից յոթ մարդ պետք է հեռանա, իսկ դա հավասարազոր է իմ հեռանալուն: Իսկ Բիլարդոն ընդհատակյա աշխատանք էր տանում իմ հրաժարականի նպատակով: Ուզում են նախազգուշացնել ինձ փոխարինողին, որ այստեղ դավաճանությունն ամեն քայլափոխի է: Արգենտինայում կան մարդիկ, որոնք չեն ուզում տեղական ֆուտբոլի զարգացում»,- ըստ «Սովետսկի սպորտի»` ասել է Մարադոնան: