«Ռոսօբորոնէքսպորտ»-ում հրաժարվեցին հասատատել կամ հերքել տեղեկատվությունն այն մասին, որ Ռուաստանը պատրաստվում է երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր վաճառել Ադրբեջանին։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Դավիդենկոն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս թեմայով չի կարող խոսել։ Նա նաեւ հրաժարվեց հասատատել կամ հերքել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ նմանօրինակ համաձայնագրի փաստը։
Դավիդենկոն, սակայն, նշեց, որ «այդ համաձայնագրի կապակցությամբ իրենց չի թույլատրվում մեկնաբանություններ տալ, քանի որ դա սահմանված է համաձայնագրով եւ դրա առանձին կետերով»։ «Ռուսաստանը միջպետական պայմանագիր է կնքում իր գործընկեր երկրներից մեկի հետ եւ դա ուրիշ ոչ ոքի չի վերաբերում»,- ընդգծեց Դավիդենկոն։ Հարցին, թե դա Հայաստանի՞ն էլ չի վերաբերում, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Դավիդենկոն լղոզված պատասխան տվեց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանը պատրաստվում է երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր վաճառել Ադրբեջանին։