Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի համար արդեն հավաքվել է ավելի քան 40 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը:

Նա հայտնեց, որ Գեւորգն այս պահին բուժման կուրս է անցնում:

«Վիճակը նույնն է, որեւէ փոփոխություն այս պահին չկա, անշարժ պառկած է: Հիմա կուրս է անցնում: Կարծում եմ՝ մինչեւ բուժման կուրսի ավարտը՝ մնացած գումարն էլ կհավաքվի եւ արդեն կկարողանանք փաստաթղթերը պատրաստել՝ նրան արտերկիր տանելու համար»,- ասաց տիկին Նաիրան:

Նշենք, որ վիրավորված զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելո՝ դրամական փոխանցումներ կատարելու համար՝ http://www.gofundme.com/qggmysc