Հայաստանի խորհրդարանում առաջարկում են երկարաձգել զինվորական ծառայությունից խուսափող մարդկանց՝ Հայաստան վերադառնալու իրավունքը։ «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ապրիլի 27-ին ներկայացրել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

2003թ. ընդունած օրենքով քաղաքացիները, մինչեւ 27 տարեկանը ամեն բաց թողած զորակոչի դիմաց որոշակի գումար վճարելով, կարող էին վերադառնալ Հայաստան առանց քրեական հետախուզման։ Ավելի ուշ օրենքի ժամկետը երկարաձգվել էր։ Ներկայիս փոփոխություններով առաջարկվում է երկարաձգել այն մինչեւ 2014թ. զորակոչի ավարտը։ 27 տարին լրացած քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան՝ ամեն  բաց թողած զորակոչի դիմաց վճարելով 200 հազար դրամ։

Ամեն տարի նշված կարգով Հայաստան էր վերադառնում 900 մարդ, իսկ 2014թ. նրանց թիվը կազմել է 958։

«Ներկայումս քրեական հետախուզում է հայտարարված 30 հազար մարդու նկատմամբ։ Օրենքը հնարավորություն կտա մեղմել իրենց խնդիրները»,- հավելեց նախարարը։