Գորիսի պետական քոլեջի ուսանողները 3 հավ են գողացել դպրոցի հավաքարարին պատկանող հավաբնից: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին, 18-ամյա Կ. Խ.-ն, Գ. Է.-ն, Ն. Մ.-ն, Վ. Մ. գողություն են արել հավաբնից: Հաջորդ օրը ուսանողներից մեկը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Վնասի չափը պարզվում է, տուժողը Գորիսի դպրոցներից մեկում աշխատում է հավաքարար: Քննություն է կատարվում:





























