Երեւանում ապրիլի 27-ին տղամարդը վիճաբանել է կնոջ հետ, մկրատով վնասել նրա ոտքը: NEWS.am-ի տեղեկություններով՝ 33-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխայի հայրը հարձակվել է տան վրա եւ մկրատով ծակել իր ոտքը:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 31-ամյա տղամարդը մկրատով հարվածել է կնոջ ձախ ազդրին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն:





























