Եղեգնաձորում քացախաթթու խմած 41-ամյա կնոջը տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցին Եղեգնաձորի հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջ վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի Տոքսիկալոգիայի բաժանմունք:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կինը չի աշխատում, ամուսինը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի: Նրանք երկու դպրոցահասակ երեխա ունեն: Ինչ վերաբերում է քացախաթթու խմելուն, ապա ընտանիքը հայտնել է, թե դա պատահական է եղել, ամենեւին էլ ինքնասպանության գործելու նպատակ չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, ժամը 19.40-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունց տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1974 թ), ով փորձել էր ինքնասպան լինել` քացախաթթվի լուծութ խմելով: