ԱՄՆ Բալթիմոր քաղաքում անկարգությունների հետեւանքով ձերբակալվել է 200 մարդ, 15 շինություն եւ 114 մեքենա հրդեհվել են։ Այս տվյալները հայտնել է քաղաքի վարչակազմը։
Բալթիմորում հուզումներն սկսվել էին ապրիլի կեսից՝ այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել էին 25-ամյա մի աֆրոամերիկացու, որը հետագայում հիվանդանոցում մահացել էր։
Ապրիլի 27-ին անկարգությունները բռնկվել էին նոր ալիքով, ինչի պատճառով հայտարարվել էր արտակարգ դրություն եւ պարետային ժամ։





























