Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար: «Յավաշ-կամաց» առաջին դպրոցը տեղի է ունեցել Թուրքիայում 2014 թ-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջեւ վստահություն հաստատմանը: «Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել. մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից:
Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերենի իմացությունը կհամարվի առավելություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թ-ի մայիսի 28-ը:
Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ 2015 թ-ի հունիսի 19-ը:
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected] Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:





























