Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ ավելի հստակ մոտեցումներ եւ քայլեր տեսանելի կլինեն աշնանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այժմ վերադասավորություների, նոր ձեւաչափերի շրջան է, քաղաքական ուժերը փորձում են վերլուծել ստեղծված իրավիճակը՝ մտահոգ լինելով երկրում տիրող իրավիճակով: Իսկ սահմանադրական բարեփոխումների մասով ավելի հստակ մոտեցումներ եւ քայլեր տեսանելի կլինեն աշնանը, դա քաղաքական ուժերին միավորելու տարբերակ է:

Ինչ վերաբերում է բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, պատգամավորն ասաց, որ ՀՀԿ-ն իր որոշումը կայացրել է՝ անկախ նրանից, թե ինչ կառաջարկեն: «Խնդիրը Սերժ Սարգսյանի մեջ է, որը դեռ վերջնական որոշում չունի՝ բարեփոխել գործող Սահմանադրությունը եւ նախագահի լիազորությունները թուլացնել՝ նկատի ունենալով 1918 թվականը, թե ամբողջ համակարգը փոխել նոր Սահմանադրությամբ: Մենք դեմ ենք դրան,  լավագույն սահմանադրությունը անգամ կարելի է շրջանցել, սահմանադրությունը չի խոչընդոտը մեր երկրում բոլոր տեսակի ձախողումների, ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվի նոր սահմանադրությամբ: Մենք նախապատերազմական իրավիճակում ենք եւ նախագահական կառավարման համակարգը լավագույնն  է: Եթե բարեփոխվում է գործող սահմանադրությունը, հնարավոր է մեր մոտեցումը վերանայենք, հնարավոր են առաջարկություններ: Խմբակցությունում այս հարցը դեռ չի քննակվել, գործող սահմանադրությունը մենք համարում ենք լավագույնը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: