«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  Երեւանի   գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, գազի արտահոսքի վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով  ապրիլի  30-ին ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի   Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա, Ներքին  Շենգավիթ 9, 11 եւ 6 փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: