Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա նշեց, որ Կառավարության որոշում կայացնելուց հետո այս շաբաթ արդեն այն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, ուստի դրանից հետո՝ 40-րդ օրվա վերջին կիրակի օրը, այսինքն՝ հունիսի 7-ին, կկայանան ընտրություններ Աբովյան քաղաքում:
Առաջադրումները սկսվելու են մայիսի 13-17, իսկ թեկնածուների գրացումը կկատարվի մայիսի 17-19-ը:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ: Իր թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարել է Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը:





























