Բրիտանական իրավապահ մարմինները ծովում կոկաինի մեծ խմբաքանակ տեղափոխող նավ են կանգնեցրել, որի արժեքը շուկայում ավելի քան 500 մլն ֆունտ սթեռլինգ է կազմում (770 մլն դոլար): Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հինգշաբթի հայտարարել է, որ սա Միացյալ Թագավորության իրավապահների կողմից երբեւէ առգրավված ուժեղ ազդեցության թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է:

Hamal առեւտրային նավը, որում 3 տոննա կոկաին են հայտնաբերել, կանգնեցրել են մեկ շաբաթ առաջ, սակայն գործողության մասին միայն հիմա է հայտնի դառնում:

Նավի անձնակազմը՝ Թուրքիայի 9 քաղաքացիներ, ձերբակալվել են թմրանյութերի դեմ պայքարի օրենսդրությունը խախտելու մեղադրանքով: