Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման ծառայություններ է մատուցում նաեւ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:

Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով  300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին:   Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ  սանմաքրման եւ աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում:

Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման ծառայություններ է  մատուցում: Մեկնարկը տրվել էր  2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1 - ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաեւ Դավթաշեն վարչական շրջանում: