ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ոստիկանության բաժանմունքներին 20 մլն դոլար կհատկացնի աշխատակիցների համար մարմնին հագնող տեսախցիկներ գնելու համար, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը։
Այս գումարը տրամադրվում է եռամյա ծրագրի շրջանակներում, որը հավանություն է ստացել ԱՄՆ կոնգրեսի կողմից։ Այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ կհատկացվի 75 մլն դոլար, փոխանցում է Gazeta-ն։
Ոստիկանների համազգեստներին տեսախցիկներ ամրացնելու անհրաժեշտությունն առաջացել էր ոստիկանների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներ սպանելու կապակցությամբ։





























