Ղազախստանում մայիսի 1-ին՝ ժողովրդի միասնության օրը, պատրաստել են աշխարհի ամենամեծ լագմանը, որը կշռում է 687 կգ, եւ որի վրա 30 խոհարար է աշխատել։
Միջոցառման ողջ ընթացքը արձանագրել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։ Նրանք նախապես նշել են գլխավոր չափանիշները, որոնցով պետք է գնահատվեր ռեկորդը։ Այն պետք է կշռեր 500 կգ-ից ոչ պակաս եւ պատրաստված լիներ ավանդական բաղադրատոմոսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Բենժամին Բեքհաուսը հայտնել է, որ ամենամեծ լագմանի համաշխարհային ռեկորդը մայիսի 5-ին կհայտնվի կազմակերպության վեբ կայքում, իսկ գրքում կհայտնվի 2016թ.։
Լագմանը բաժանել են հրապարակում հավաքված մարդկանց։ Ընդհանուր առմամբ ստացվել է 1.5 հազար բաժին։





























