Ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահումը կախված է մասնագիտություններից: Նման եզրահանգում է կատարել ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը: Գերատեսչության գնահատմամբ, ամենից հաճախ ալկոհոլային խմիչք օգտագործում են ֆիզիկական ծանր աշխատանք կատարողները, հանքափորներն ու շինարարները:

Ըստ The Mirror-ի, 2008-2012 թվականներին անցկացված հետազոտության ժամանակ սոցիոլոգներն ուսումնասիրել են ամսական հինգ եւ ավելի անգամներ 5-ից ավելի չափաբաժին օգտագործողներին: Մեկ չափաբաժինը 14 գրամ մաքուր սպիրտն է, որը գոյություն ունի մեկ գավաթ գարեջրի, գինու կամ թունդ ալկոհոլային խմիչքի մեջ:

Ըստ Lenta-ի, պարզվում է, որ մենեջերներին ավելի հաճախ գրավում են թմրանյութերը: Կառավարիչների ավելի քան 12%-ն արգելված թմրամիջոցներ է օգտագործում:

Ալկոհոլի սիրահարների ցանկում ցածր տեղերում են կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները: Նրանք, ըստ հետազոտողների, 5% են կազմում: Թմրամոլների ամենափոքր թիվը պաշտոնյաների շարքում է՝ 4.3%: