Ամերիկյան միլիարդատեր, Virgin կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն առաջարկում է Ուկրաինայում օրինականացնել թմրանյութերը: Այս մասին գրում է Insider-ը:

«Բավական մեծ թվով ուկրաինացիներ կանեփ են ծխում, թմրանյութերի հետ կապված տարբեր խնդիրներ ունեն: Սակայն թմրանյութերից կախվածները հասարակության նույնպիսի անդամներ են, ինչպես եւ մյուսները»,- կարծում է Բրենսոնը:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է ապաքրեականացնել բոլոր թմրանյութերը՝ ներառյալ հերոինը:

Նշենք, որ մարիխուանա պահելն ու օգտագործելն օրինական են Նիդեռլանդներում, Ուրուգվայում, Բանգլադեշում եւ ԱՄՆ մի քանի նահանգներում: Բժշկական նպատակներով կանեփ օգտագործել կարելի է Եվրամիության մի քանի երկրներում, Կանադայում եւ Իսրայելում: