Ամերիկյան Բալթիմոր քաղաքում 6 ոստիկանների, որոնք մասնակցել են սեւամորթ պատանի Ֆրեդդի Գրեյի ձերբակալությանը, մեղադրանք են ներկայացրել: Ըստ Baltimore Sun-ի, ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքներից Գրեյն ապրիլին մահացել է:

Բնակիչները լուրն աղմկոտ ուրախությամբ են ընդունել: Քաղաքի արեւմտյան հատվածում մեքենաներն ազդանշաններ են հնչեցրել:

Ոստիկանների ձերբակալության մասին լուրին արձագանքել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Կարծում եմ՝ Բալթիմորի բնակիչներն ամենից շատ ճշմարտություն են ցանկանում: Ինչպես ամբողջ երկրում»,- հայտարարել է նախագահը: