Մայիսի 3-ին՝ 17:00-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Երեւման Ս.Խաչի տոնի առթիվ Երեւանի Բաղրամյան պողոտայի կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ.երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից  աչքուլունքները,  ուղեւորներին ու անցորդներին նվիրելու են խաչի պահպանիչ աղոթքներ:

Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Խաչի քարոզն իրականացվում է արդեն երրրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի մայիսի 18-ին՝ Երեւման Ս.խաչի տոնին:

Երիտասարդները, թեմի միությունների հոգեւոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ իրականացնելով ծրագիրը, այսկերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը: