Ռասիզմի դրսեւորումների դեմ Թել Ավիվի կենտրոնում սկսված բողոքի ցույցը վերածվել է զանգվածային անկարգությունների։

Իսրայելում բնակվող մոտ հազարավոր եթովպացիներ բողոքի ցույցի էին դուրս եկել ոստիկանական կամայականությունների դեմ։ Ցուցարարների եւ իրավապահների միջեւ կատաղի բախումներ են տեղի ունեցել, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով  AFP-ն։

Ակցիայի մասնակիցները ոստիկանության դեմ քարեր եւ շշեր են նետել, որին ի պատասխան՝ ոստիկանները գործի են դրել ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։

Բախումների հետեւանքով ոստիկանության 46 աշխատակից եւ 7 ցուցարար վիրավորվել են, 26 մարդ ձերբակալվել է։