Մայիսի 3-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բյուրական գյուղի «Ուշիի ջերմոցներ» կոչվող հատվածում վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ 39-ամյա Խաչիկ Ջ.-ն, 17-ամյա Սուրեն Ջ.-ն եւ 37-ամյա Թելման Ջ.-ն ծեծի են ենթարկել եւ քարերով հարվածել 30-ամյա Ֆերման Բ.-ին եւ 22-ամյա Նորիկ Բ.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ֆերման Բ.-ին պատճառվել ֆիզիկական ցավ:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Խաչիկ, Սուրեն եւ Թելման Ջ.-երը հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























