Մայիսի 3-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ «Ժիգուլի» ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող ռեստորանի դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհվել է:

Կրակը մարվել է ժամը 06.50-ին:

Վնասի չափը պարզվում է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: