Վրաստանում Թուրքիայի դրոշի ներքո նավարկող MEGIT KAPTAN բեռնանավ են ձերբակալել: Վրաստանի ՆԳՆ ափամերձ պահպանության դեպարտամենտը տուգանել է նավապետին՝ նավարկության կանոնները խախտելու համար:

«Իրավախախտումը ենթադրում է վարչական օրենսգրքի 114-1 հոդվածի 1-ին մասով պատիժ»,- հայտարարել է ափամերձ պահպանության դեպարտամենտի ղեկավար Յուրի Պոգորելսկին:

Երբ նավապետը վճարի 50 հազար լարիի չափով տուգանքը, նավը կկարողանա դուրս գալ նավարկության: