Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2015թ. մայիսի 02-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, վարորդ Դ.Մելիքյանն իր անձնական օգտագործման «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով  Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2 եւ 4 շենքերի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել մանկահասակ Ռոկկո Պետրոսյանին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ դեպքին ականատես անձանց, ինչպես նաեւ՝ վրաերթի հնարավոր տեսագրությունը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։