Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից  բացահայտվել է 13-ը ։

Բացահայտվել է գողության`16, խարդախության` 7, յուրացման, շորթման եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: