Արքայազն Ուիլյամը մայիսի 5-ին Քենսինգթոնյան պալատում Վեստմիսթերի շրջանի գրանցման բյուրոյի քարտուղարի ներկայությամբ ստորագրել է դստեր ծննդյան վկայականը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասված է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի դուստրը ծնվել է մայիսի 2-ին: Երեխային Շառլոթ Եղիսաբեթ Դիանա են կոչել:

Արքայադուստր Շառլոթը դքսի եւ դքսուհու երկրորդ երեխան է: Գահի թեկնածուների շարքում նա չորրորդն է՝ իր պապից, հորից եւ ավագ եղբորից հետո: